12.6 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ
Կարևոր

ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

ԱԱԾ-ում քննվող քրգոծի շրջանակում Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելն՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։

Մամուլի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

ՀԻշեցնենք, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն քննում է քրգործ, որով Երևանի նախկին քաղաքապետն առանձնապես խոշոր չափի կաշառք էր ստացել շինարարական թույլտվություն տալու համար։ Ըստ այդմ՝ «2009թ. Երևանի քաղաքապետը նախ քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրի օգտին գործողություններ է կատարել, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացրել ու հարկայնությունն ավելացնելու թուլտվություն է տվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այդ ամենի համար Երևանի քաղաքապետն իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75 000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ավելին, խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:

Հիշեցնենք, որ 2009թ.–ին մինչև մարտի 4–ը Երևանի քաղաքապետ է եղել Երվանդ Զախարյանը, իսկ մարտի 4–ից սկսած` Գագիկ Բեգլարյանը։

ԱԱԾ-ից այս առթիվ մեր հարցմանը, թե արդյոք այս քրգործի շրջանակո՞ւմ է հետախուզվում Գագիկ Բեգլարյանը, խոստացան պատասխանել առաջիկայում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում

Աշխեն

Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Աշխեն

ԱԱԾ-ն՝ Գագիկ Բեգլարյանի դեմ քրգործի և հետախուզում հայտարարելու մասին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին