30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ԱԱՏՄ-ն անվտանգության նորմերի դիտարկում է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում
Այլ Լուրեր

ԱԱՏՄ-ն անվտանգության նորմերի դիտարկում է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը․

«Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ բոլոր եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։

Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։

Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։ Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաեւ ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Աշխատավարձի չհաշվարկում, աշխատանքից անհիմն ազատում. ԱԱՏՄ-ն ամփոփում է դիմում-բողոքները

Անի Գրիգորյան

Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում և Երևանում. ԱԱՏՄ-ի ստուգայցերը

Անի Գրիգորյան

Անվտանգության կանոնների խախտումներ հանգստյան տներում.ԱԱՏՄ-ի ստուգման արդյունքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին