27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում
Այլ Լուրեր

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն այսօր Դիլիջանի խոշոր հյուրանոցներում էին։

Պայմանավորված ամռան այս շրջանում հանգստացողների մեծ թվաքանակով ու անվտանգության կանոնների չպահպանման դեպքում վարակի տարածման լուրջ ռիսկերով՝ ԱԱՏՄ-ն վերջին շրջանում հատուկ ուշադրության է առել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր Դիլիջանի հյուրանոցներում լայնածավալ դիտարկումների արդյունքում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել․ առկա խնդիրները ենթակա են եղել տեղում շտկման, ինչի վերաբերյալ եւ մասնագիտական խորհրդատվություն եւ ցուցումներ են տվել ԱԱՏՄ մասնագետները։ Ըստ այդմ՝ պարետին կասեցման միջնորդություններ այս դիտարկումների մասով չեն ներկայացվի։ Հիշեցնենք, որ նախորդ 2 օրվա ընթացքում լայնածավալ ստուգայցեր էին անցկացվել նաեւ Ծաղկաձորում, որտեղ գործող մի շարք խոշոր հյուրանոցների գործունեությունը պարետի որոշմամբ ժամանակավորապես կկասեցվի։

ԱԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ երկրում։ Ուստի տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին