16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները
Այլ Լուրեր

ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։

ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են, մասնավորապես, Ջերմուկի ներքաղաքային եւ Ջերմուկ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտի ախտահանման աշխատանքները։

«Պարետի որոշմամբ՝ միջմարզային կանոնավոր եւ ոչ կանոնավոր հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցված է: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը

Սերինե

Երևանի երթուղային տրանսպորտի վարորդներն աշխատանքի են անցնում առավոտյան ջերմաչափումից հետո

Diana Amirkhanyan

Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում քաղաքային տրանսպորտում․ Արմենպրես

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին