21 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101632 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » ԱԳ նախարարի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ
Քաղաքականություն

ԱԳ նախարարի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ

Փետրվարի 14-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: 

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին:

Գործընկերները մտքեր փոխանակեցին հայ-խորվաթական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես կարևորեցին տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, փոխայցերի ակտիվացման և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։

Առանձնահատուկ ընդգծվեց բազմակողմ հարթակներում համագործակցության ներուժի լիարժեք կիրառումը։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը` կողմերն ընդգծեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների խթանման և իրավական կարգավորման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ: 

Մարդկանց միջև փոխշփումների աշխուժացման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը Հայաստանի համար: 

Նմանատիպ Հոդվածներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների հետ

Նատա Հարությունյան

Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. Զոհրաբ Մնացականյան

Անի Գրիգորյան

Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին