33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82073.6 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը
Այլ Լուրեր

ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսից: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորեց Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով»,-հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսըորն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։Հունիսի29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը փորձում է ցույց տալ հանրությանը, որ հեղափոխության ճանապարհը նախընտրելի չէ․ քաղաքագետ

Սերինե

ԼՂ հիմնահարց. ի՞նչու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց 2009թ. փաստաթուղթը

Սերինե

Հայաստանը տարածաշրջանում խաղաղության երաշխիքը հանդիսացող ամենակարևոր խաղացողն է․ Ավիգդոր Էսկին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին