February 17, 2020
Գլխավոր » Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին
Քաղաքականություն

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ինչպես տեղյակ եք, փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի նպատակը խորհրդարանը երիտասարդացնելն էր։ Նշեմ, որ 125 պատգամավորից ընդամենը 45-ն են նոր։ Ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով ու չնայած դրան իշխանությունը իր ցանկալի արդյունքին չհասավ։  Շատ հետաքրքիր է այն պրոցեսը, որը տեղի է ունենում այժմ։ Ըստ էության, իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը խորհրդարանում և այժմ Ադրբեջանի ԿԸՀ-ն մանդատներ է հետ վերցնում, որոնք անցել են խորհրդարան», – այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը լուրջ ճաքեր է տալիս և դա արվում է ոչ միայն ընդդիմադիրների գործունեության արդյունքում, այլ՝ իշխանական, իրենց ներկլանային փոխդասավորության արդյունքում։

Այս փաստը կարևորելով Հայաստանի համար Հայրապետյանը նաև շեշտեց հետևյալը․

«ինձ համար շատ հետաքրքրական էր, որ ղարաբաղյան հարցն առաջին անգամ ՝ որպես այդպիսն, դուրս մնաց նախընտրական քարոզարշավից և քննարկումների չարժանացավ»։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը երբեք չի դառնալու ժողովրդավար, սա պետք է նկատի ունենանք․ Թևան Պողոսյան

Diana Amirkhanyan

Ադրբեջանում լռության օր է. ընտրություններում պատգամավորի 1 մանդատի համար կպայքարի 11 թեկնածու

Diana Amirkhanyan

ՌԴ-ի եւ Ադրբեջանի զինուժերի գլխավոր շտաբների պետերը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին