5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116726.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ադրբեջանական մամուլ. «Ալիևը «Յաշման» օգտագործեց որպես թնդանոթի միս՝ վերջին դիլետանտի պես»
Այլ Լուրեր

Ադրբեջանական մամուլ. «Ալիևը «Յաշման» օգտագործեց որպես թնդանոթի միս՝ վերջին դիլետանտի պես»

Ադրբեջանի ոչ իշխանական մամուլը սուր քննադատության է ենթարկել նախագահ Ալիևին՝ Տավուշում կրած պարտության և վերջին տարիների սնանկ հայտարարությունների համար:

«Հայ-ադրբեջանական սահմանին մարտի է անցել ադրբեջանական «Յաշմա» էլիտար հատուկ ստորաբաժանումը, որը, սակայն, ձախողել է գործողությունը՝ կրելով վնասներ»,-գրել է ադրբեջանական Freeazerbaijan.info պարբերականը՝ շարունակելով.

«Դեռ առավոտյան պարզ դարձավ, որ մարտից հետո հատուկ նշանակության ուժերը լուրջ կորուստներ են ունեցել՝ մեր եղբայրներից 8-ը նահատակվել են, և ևս 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ հայերը հրետանակոծել են ճամբարը, որտեղ տեղակայված է եղել ողջ ստորաբաժանումը։ Հարվածները բավականին ուժեղ էին, և դրա արդյունքում ճամբարը ամբողջությամբ ոչնչացվել է: Այս պահին կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվել: Վերջին գործողությունները ցույց են տալիս, որ մեր «հայրենասեր» իշխանությունները հերթական անգամ ցուցաբերել են ոչ մասնագիտական վերաբերմունք՝ դրսևորելով իրենց ինչպես վերջին դիլետանտը, և հետևանքները շատ ծանր են: Կորցրած դիրքերի ազատագրման համար մղված մարտերում զոհվեցին մեր բանակի լավագույն զինվորները, ովքեր համարվում էին մեր զինված ուժերի էլիտան: Մեր որդիները մեր ամբողջ ժողովրդի հույսն էին, նրանց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվում, նրանք սովորում էին աշխարհի լավագույն ռազմական դպրոցներում: Իսկ իշխանությունները ՝ գերագույն գլխավոր հրամանատար Ալիևի գլխավորությամբ, իրենց ոտնահարված ինքնասիրության պատճառով, նրանց օգտագործեցին որպես «թնդանոթի միս» կորցրածը վերադարձնելու համար։ Ցավով փաստում ենք, որ 2016-ի ապրիլը այդպես էլ դաս չեղավ մեր բանակի ղեկավարության համար, որի պատճառով էլ լավագույններից լավագույնները շարունակում են զոհվել»։

Նմանատիպ Հոդվածներ

Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան արցախա-իրանական սահմանին հայտնվել են Իրանի ԻՀՊԿ դիպուկահարների նշանառության տակ

Անի Գրիգորյան

Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

Նատա Հարությունյան

Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին