29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99958.4 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը կանխատեսելի է. ՀՀ ՊՆ
Այլ Լուրեր

Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը կանխատեսելի է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման է տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը: «Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը լիովին կանխատեսելի է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շուշան Ստեփանյանը:

Հասանովը, անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, նշել է, որ հրաման է տվել նաև անհապաղ և վճռականորեն կանխել «Հայաստանի ԶՈւ-ի կողմից տարբեր ուղղություններով հնարավոր լայնածավալ սադրանքները»:

Այս հայտարարությունը հաջորդում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ցուցաբերած ակտիվությանը, երբ փորձել է ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին