-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115849.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Ադրբեջանը ահաբեկիչների հետ համագործակցում է դեռևս 92թ.-ից. վարչապետի խորհրդականը հրապարակեց ադրբեջանական փաստաթուղթ
Այլ Լուրեր

Ադրբեջանը ահաբեկիչների հետ համագործակցում է դեռևս 92թ.-ից. վարչապետի խորհրդականը հրապարակեց ադրբեջանական փաստաթուղթ

«Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել` ներկայացնելով, թե Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում չկա թուրքական մասնակցություն, չկան վարձկաններ բերված հակամարտության գոտի, չեն թիրախավորվում եկեղեցիներն ու քաղաքացիական օբյեկտները: Եվ սա արվում է այն դեպքում, երբ միջազգային հանորության և մեր պետական այրերի կողմից ներկայացվում են փաստեր»,-այսօր` հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Նա հավելեց, որ թե Իլհամ Ալիևը, թե Էրդողանը հայտարարում են թե հակամարտության գոտում վարձկաններ չկան, սակայն ՌԴ-ի արտաքին հետախուզության պետը ներկայացրել է, որ կան վարձկաններ Ղարաբաղի հակամարտության գոտում. «Նաև ՌԴ նախագահը հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահի հետ մտահոգություն հայտնեց, որ կան վարձկաններ, Ֆրանսիայի նախագահը` Մակրոնը դա ներկայացրեց նաև իր ելույթում և նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարտը Թուրքիային մեղադրեց, որ Թուրքիան ապահովում է այդ մարդկանցով Ադրբեջանին»:

Վաղարշակ Հարույթունյանը շեշետեց, որ վարձկանների փաստերը ապացուցող և տեսաերիզներ կան և ձայնագրություններ: Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը ահաբեկիչների հետ իր համագործակցույունն սկսել է դեռ Ղարաբաղի` 92-94թթ. պատերազմի ժամանակ: Վարչապետի խորհրդականը ցուցադրելով ադրբեջանական փաստաթուղթ` նշեց, որ Ադրբեջանի այսօրվա գենշտաբի պետը` Սադդդիխովը ստորագրել է մի փաստաթուքղթ, որի համաձայն ավելի քան 500 հոգի ներգարվվում են Ադրբեջանի զորամաս և մասնակցում են մարտական գործողություններին. «Այդ փաստաթղթից հետո կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաներին, որոնք տիրապետում են ֆարսի լեզու: Կան կոնկրետ ազգանուններ` 15 հոգու, որոնց զորակոչել են: Եվ սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը տեռորիստների հետ համագործակցության ճանապարհը բացել է դեռևս 92թ. և այսօր շարունակում է այդ գործողությունները` ահաբեկիչներին ներգրավվել տարածաշրջան, որոնք սպառնալիք կդառնան տարածաշրջանի համար»:

Նմանատիպ Հոդվածներ

«Զինվորականի նշանակումը նշանակում է, որ կա հրամանագիր, վերջ». Վաղարշակ Հարությունյանը՝ ՊՆ նշանակվելու մասին

Նատա Հարությունյան

Ադրբեջանի կողմից ՀՀ օդային տարածքում ռուսական ուղղաթիռ խոցելը հարձակում է թե ՀՀ, և թե ՌԴ վրա. Վաղարշակ Հարությունյան

Նատա Հարությունյան

Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց. Վաղարշակ Հարությունյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին