3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
117008 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Ադրբեջանը կտրոհվի, եթե մեզ հաջողվի Արցախում ջարդել Ալիևի բանակը». Արա Պապյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Ադրբեջանը կտրոհվի, եթե մեզ հաջողվի Արցախում ջարդել Ալիևի բանակը». Արա Պապյան

«Ադրբեջանի ներսում արդեն իսկ կան էթնիկ խմբերի որոշ խլրտումներ, բողոքի ցույցեր, որոնց հիմնական պատճառը բնիկ ժողովուրդներից զոհերի մեծ թիվն է այս պատերազմում և ազգային խտրականության զգացումը»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հավելելով, որ շատ բան կախված կլինի մեր ռազմական հաջողություններից:

«Եթե մեզ հաջողվի անցնել հակահարձակման և ջախջախել Ադրբեջանի բանակը, վստահաբար ինչ-որ մի բան կլինի:

Տրոհման գործընթացները կդառնան ավելի արմատական և ամեն ինչ կարագանա»,-կարծիք հայտնեց նա:

Նշենք, որ «Սասնա ծռերի»անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր կոչ է հղել «Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին»՝ հայտարարելով. «Այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը։Ժամանակն է, որ դուք ինքնակազմակերպվեք և լծվեք ազատագրական պայքարին։

Համոզվա՛ծ եղեք, որ մենք՝այս տարածաշրջանի բնիկ ազգերս, ձեռք-֊ձեռքի տված ջախջախելու ենք թշնամուն և ամբողջությամբ տեր ենք լինելու մեր հայրենիքներին»։

Արա Պապյանի խոսքով՝ Ադրբեջանն իր կառուցվածքով միկրոկայսրություն է, որը բաղկացած է տարբեր էթնիկ խմբերի հայրենիքներից, և որոնց թուրքական տարրը բռնի ուժով ճնշած պահում է: «Դեռևս 90-ականներից տարբեր էթնիկ խմբեր իրենց ազատագրական պայքարը սկսել են: Հատկապես թալիշները, երբ 1993-ին հռչակվեց Թալիշ-մուղանյան հանրապետությունը և մի քանի ամիս գոյատևեց: Պայքար էին սկսել նաև լեզգիները և այլ ազգերը: Ցավոք սրտի, այդ շրջանում Հայաստանը գրեթե աջակցություն չցուցաբերեց նրանց և արդյունքներ չեղան»,-ասաց Պապյանը:

Նրա խոսքով՝ այժմ, ըստ էության, Սեֆիլյանն ուղերձ է հղում, որ մենք ունենք մեկ ընդհանուր թշնամի և պետք է այդ թշնամու դեմ կռվենք, իսկ մենք և իրենք թշնամի չենք: «Որքանով է դա այսօր իրատեսական, կյանքը ցույց կտա: Մենք բավարար չափով աշխատանք չենք տարել ժամանակին: Ինչ վերաբերում է Արդբեջանի կայսրության տրոհմանը, ակնհայտ է, որ այս պատերազմը չի կարող ունենալ միջին ելք: Կամ իրենք են մեզ տրոհում՝ կտրելով Արցախից, կամ մենք ենք իրենց տրոհում՝ մասնատելով մի քանի մասի»,-նշեց նա:

Պապյանի խոսքով՝ պատերազմում ավելի շատ ներգրավվել են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, քան բուն ադրբեջանցիները, ինչը վկայում են զինվորների թաղումների լուսանկարները, վիդեոձայնագրությունները: «Անգամ շատ փոքր թալիշական և լեզգիական գյուղերում տասնյակից ավելի թաղումներ են լինում 1 օրվա ընթացքում, ստացվում է՝ զոհերի մեծ մասը հենց այդ էթնիկ փոքրամասնություններից են: Այսինքն՝ էստեղ ևս ադրբեջանցիները իրենց խտրական քաղաքականություն են իրականացնում, ինչը դժգոհություն է առաջացնում»:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանի զինվորների դիակները ռազմի դաշտում թողնելու Ալիևի քաղաքականությունը թաղումների շուրջ դժգոհությունը հնարավորինս զսպելն է, իսկ նրանց ծնողները դեռ հույսով սպասում են, իսկ դա չի կարող երկար տևել:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին