6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները. Արցախի ՊԲ հայտարարությունը
Այլ Լուրեր

Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները. Արցախի ՊԲ հայտարարությունը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմում իր պատերազմական հանցագործողություններն ու դրանց քողարկումը:

Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդահնուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, միջազգային սովորութային իրավունք և այլն) համատարած ոտնահարmamb»,- նշված է հայտարարությունում:

ՊԲ-ն նաև նշում է, որ պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միաժամանակ դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին:

«Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար»,- ասված է ՊԲ հայտարարությունում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին