5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116720 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ադրբեջանը չէր սպասում միջազգային հանրության կողմից նման արձագանքների սահմանային լարվածության վերաբերյալ․Սոս Ավետիսյան
Այլ Լուրեր

Ադրբեջանը չէր սպասում միջազգային հանրության կողմից նման արձագանքների սահմանային լարվածության վերաբերյալ․Սոս Ավետիսյան

Այս անգամ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի շնորհիվ կարևոր արձանագրումներ են տեղի ունեցել, որոնք միակողմանի կերպով և օբյեկտիվորեն աջակցում էին Հայաստանին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ միջազգային հանրույթի արձագանքներից։

«Սահմանային լարվածության վերաբերյալ հայտարարություններ եղել են աշխարհի տարբեր երկրներից։ Այս հայտարարությունները ոչ միայն խորհրդարանական դիվանագիտության, ընդհանրապես դիվանագիտության, այլ նաև այդ երկրների հայկական լոբբիստական խմբերի ջանքերի արդյունքներն են»,- ընդգծեց Ավետիսյանը՝ հավելելով, որ նման արձագանքների Ադրբեջանը չէր սպասում։

Անդրադառնալով ԱՄՆ-ում նաև ադրբեջանական լոբբինգի գործունեությանը՝ Ավետիսյանը նշեց, որ նրանք վերջերս ներկայացրել էին մի բանաձև, որն ավելի շատ հակառուսական էր, սակայն բանաձևում կային որոշակի տարրեր, որոնք նաև մեր երկրի շահերից չէին բխում, սակայն փաթեթավորումն ավելի շատ հակառուսական էր։

«Այս բանաձևի շուրջ պետք է աշխատենք մեր ռուս գործընկերների հետ՝ Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալու համար»,- ընդգծեց Ավետիսյանը։

Պատգամավորը նկատեց, որ բացի ԱՄՆ-ից, ադրբեջանական լոբբինգը բավականին ակտիվ էր նաև Մեծ Բրիտանիայում, սակայն այնտեղ նրանց աշխատանքներն էական արդյունքներ չունեցան, մինչդեռ մենք ունեցանք բարեկամական խմբի հայտարարություն:

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը կեղծ են

Նատա Հարությունյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ-ը հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Նատա Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին