19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև այս պահին նախատեսված հանդիպում չկա, կան քննարկումներ։ Եվ ես կարող եմ ասել, որ համանախագահողների հայտարարությունը համարում եմ կառուցողական և բանակցային գործընթացը վերսկսելու մեր պատկերացումներին համապատասխան։ Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց և ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում  նախապայման, որ եթե այս հարցերը չլուծվեն, ապա չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա։ Իմ ընկալմամբ՝ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս»,- ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ համանախագահողների հայտարարության մասով, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաբաջանյանը հետաքրքրվեց նաև, թե հուլիսյան դեպքերից հետո որքանո՞վ է միջավայրը նպաստավոր բանակցությունների համար: Վարչապետն ասաց․ «Միջավայրը նպաստավոր է այնքան, ինչքան մարտերից առաջ, որովհետև հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային տրամաբանությանը։

Կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է, որ Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը, որ մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, իսկ Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի գրառումը՝ քաղաքական դաշտի բյուրեղացման մեկնարկ

Նատա Հարությունյան

Այս տարվա օգոստոսին՝ 2019թ․-ի օգոստոսի համեմատ, 13 422 հազարով ավելի աշխատատեղ ունենք. վարչապետ (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվել է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին