12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը․ Վահրամ Պողոսյան
Այլ Լուրեր

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի բանակը, ցավոք սրտի, շարունակում է թիրախավորել  քաղաքացիական բնակավայրերը։ Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարություն արեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդային տարածքում սեպտեմբերի 30-ին, ժամը 04:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Նա անդրադարձավ ենթակառուցվածքների վերականգնմանը, որոնք վնասվել էին հակառակորդի կողմից։

«Այս պահին  ենթակառուցվածքների մասով էական խնդիրներ չկան ու բնականոն աշխատանքը շարունակվում է՝ այդ թվում տնտեսության։ Խնդիրներ հիմնականում ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի  հրետակոծության տակ, սակայն առաջանալուն պես անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները՝  խնդիրներն օպերատիվ լուծելու նպատակով»,- ասաց նա։

Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ Արցախը շարունակում է պայքարել իրենց նետված մարտահրավերի դեմ։

«Պայքարում ենք ու շարունակելու ենք պայքարել։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ շեշտել, որ Արցախը խաղաղության կողմնակից է, մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Այստեղ ապրում են մարդիկ, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար, և որևէ պատերազմ մեզ չի կարող խանգարել  ու ստիպել, որ մենք հետ կանգնենք մեր նպատակներից»,- շեշտեց  Վահրամ Պողոսյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևը ցուցաբերում է բացահայտ լկտի պահվածք.Արցախի նախագահի խոսնակ

Անի Գրիգորյան

Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Վահրամ Պողոսյան

Նատա Հարությունյան

Ալիևը խոսում է մի բանի մասին, որից հետո այլևս բանակցելու տեղ չի մնում. Արցախի նախագահի խոսնակ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին