15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան
Այլ Լուրեր

Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վարչապետի խոսքով՝  բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում:

«Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի  այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց  բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և երկար ժամանակ սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ գոնե այս այն իրավիճակը, որ հիմա կա,  Ադրբեջանին կհամոզեն, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց կոնֆլիկտի համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն արձանագրեց՝ երբ դարձել է վարչապետ, առաջարկել և շարունակում է  առաջարկել հստակ բանաձև կոնֆլիկտը լուծելու համար՝  յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի  և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի բոլորի համար: Ցավոք, Ադրբեջանի նախագահը ցանկանում է հասնել այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա հնարավոր չէ, հարկավոր է փոխզիջում, իսկ փոխզիջման համար պետք է մթնոլորտ, դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանի ագրեսիան եղել է նախօրոք պլանավորած օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է թուրքական զինված ուժերի հետ զորավարժությունների ընթացքում»,- եզրափակեց Փաշինյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք

Նատա Հարությունյան

Վերջին տվյալներով ադրբեջանական կողմն ունի 6259 անձնակազմի կորուստ

Անի Գրիգորյան

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին