-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115628.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ադրբեջանի ԶՈՒ-ն իր մարտավարությունը որդեգրել է ահաբեկչական խմբավորումներից. Արծրուն Հովհաննիսյան
Այլ Լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ-ն իր մարտավարությունը որդեգրել է ահաբեկչական խմբավորումներից. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել է դիվերսիոն խմբերով մերձռազմաճակատային բնակավայրեր ներթափանցելու և այնտեղ լուսանկարվելու մարտավարություն: Այս մասին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն խմբավորումները հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, որն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է նաև մեր հանրության վրա»,- ասաց Հովհաննիսյանը, կոչ անելով չտարածել նման տեղեկությունները:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ մարտավարությունը վերցված է ահաբեկչական խմբավորումներից:

«Կան բնակավայրեր, որոնք համարվում են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գրավված, բայց մինչ օրս այդտեղ չկա նրանց վերահսկողությունը և այնտեղ մուտք գործել փորձող բոլոր զորախմբերը ջախջախվում են մեր կողմից` հիմնականում հեռահար կրակով կամ այլ գործողություններով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նմանատիպ Հոդվածներ

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին

Նատա Հարությունյան

Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան, ես իմ բանակին երբեք չեմ լքի. Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Նատա Հարությունյան

Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը լավ է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին