15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի կատեգորիկ, ապակառուցողական հայտարարություններն անհնար են դարձնում առարկայական քննարկումները․ Ռուբեն Ռուբինյան
Այլ Լուրեր

Ադրբեջանի կատեգորիկ, ապակառուցողական հայտարարություններն անհնար են դարձնում առարկայական քննարկումները․ Ռուբեն Ռուբինյան

«Մենք չենք ապակառուցողական կողմը, մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշմամբ, և առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա և որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացները»,- ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ բանակցային գործընթացի ձախողման մեղավորը Հայաստանն է, ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Մշտապես տեսնում եք, որ ադրբեջանական կողմն անում է կատեգորիկ հայտարարություններ՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններրում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ, երկրորդ՝ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որն անհնար է դարձնում առարկայական քննարկումները»,-ասաց Ռուբինյանը։

Վարչապետի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է ունենա այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երեք կողմերի համար էլ, Ռուբինյանն այս պահին իրատեսական չի համարում, բայց ընդգծում է, որ այս հայտարարությունը հեծանիվ հայտնագործել չէ, քանի որ պարզ ճշմարտություն է՝ ցանկացած հակամարտություն լուծվում է բոլոր կողմերի փոխհամաձայնությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան

Անի Գրիգորյան

Վստահ եմ, մեր դաշնակից երկրները, հատկապես՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարևոր դերը․ Ռուբեն Ռուբինյան

Նատա Հարությունյան

Միջազգային արձագանքը մեր ուզածը չէ, բայց սպասելի արձագանք է․ Ռուբեն Ռուբինյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին