6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման դեպքում Արցախը պատրաստ է անցնել մարդասիրական գործողություններին
Այլ Լուրեր

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման դեպքում Արցախը պատրաստ է անցնել մարդասիրական գործողություններին

ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հաղորդագրությունը  

Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։  

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։ Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։

Նմանատիպ Հոդվածներ

Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են

Նատա Հարությունյան

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Նատա Հարությունյան

Ադրբեջանն ունի 6539 զոհ և սպառազինության նոր կորուստներ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին