21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107334.4 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի կողմից մահմեդական ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը նպատակ ունի հակամարտությունների լուծման միջազգային սկզբունքները փոխարինել կրոնական «սրբազան» պատերազմով
Այլ Լուրեր

Ադրբեջանի կողմից մահմեդական ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը նպատակ ունի հակամարտությունների լուծման միջազգային սկզբունքները փոխարինել կրոնական «սրբազան» պատերազմով

Ադրբեջանի ԶԼՄ–երում տարածվում են հայտարարություններ՝ ի պաշտպանություն Ալիևի սկսած պատերազմի, որի տակ որպես նշված գործողություների արդարացում ստորագրել են ինչպես Ադրբեջանի մահմեդական, հրեա, ալբանա–ուդիական համայնքերի հոգևոր առաջնորդները, այնպես էլ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ալեքսանդրը:

Հաշվի առնելով Արցախյան հակամարտության ողջ պատմության ընթացքում կրոնական տարրի բացակայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Ֆեդերացիայի՝ որպես բազմակոնֆեսիոնալ երկրի բոլոր ջանքերը տարածաշրջանում կրոնական անհանդուրժողականության չտարածման ուղղությամբ՝ Ադրբեջանը սին ջանգեր է գործադրում Հայ Ուղղափառ Առաքելական  Եկեղեցու քույր եկեղեցի հանդիսացող Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի առաջնորդի ստորագրությունը օգտագործել որպես քարոզչական հնարք՝ երկու եկեղեցիների միջև անվստահություն առաջացնելու նպատակով։

Սրան գումարած՝ հարկ ենք համարում նաև նշել, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական առաջատար լրատվամիջոցներով ադրբեջանցի փորձագետները ոչ միայն չեն դատապարտում Արցախում տեղակայված քրիստոնեական կոթողերի ռմբակոծությունը, այլ նաև ամեն կերպ արդարացնում են այդպիսի բարբարոս գործողությունները։

Ադրբեջանի կողմից մահմեդական ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը Արցախյան հակամարտության մեջ, նպատակ ունի հակամարտությունների լուծման միջազգային սկզբունքները փոխարինել կրոնական «սրբազան» պատերազմով, որը ոչ միայն կխաթարի տարածաշրջանի եղբայրական հոգևոր ժողովրդների միջև դարերով ձևավորված փոխվստահությունը, և համատեղ ապրելու հնարավորությունը, այլ նաև մահմեդական ֆունդամենտալիզմը ներթափանցելով Ռուսաստան՝ կարող է խաթարել մեր եղբայրական ժողովրդի տարածքում հարյուրամյակներով  ձևավորված հոգևոր համերաշխությունը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին