15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի հերթական տեղեկատվական գրոհը․ ՀՀ ԱԳՆ-ն անելիք ունի
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանի հերթական տեղեկատվական գրոհը․ ՀՀ ԱԳՆ-ն անելիք ունի

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակությանը, որը Ռուսաստանում է գտնվում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլն այս հանդիպման բուն էությունը փորձում է աղավաղել, ինչպես միշտ և քննարկման ընթացքը ներկայացնել ի օգուտ իրենց։ Մասնավորապես, ադրբեջանական մամուլը գրում է, որ իբր հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին, և որ Մոսկվան կողմ է 5 «օկուպացված» շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային-հաղորդակցային համակարգերի վերականգնմանը»։

Սա ակնհայտ ապատեղեկատվություն է, քանի որ այս հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ բառ անգամ չկա ադրբեջանական մամուլում տարածվող այս թեզի վերաբերյալ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներին վերաբերող ակտուալ հարցեր, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ՝ խորհրդարանական գծով, համագործակցությունը։

Կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության թեման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վիճակը և հեռանկարները»,- մասնավորապես ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Բացի պաշտոնական հաղորդագրությունը, հանդիպումից հրապարակված տեսանյութում էլ ակնհայտ երևում է, որ Սերգեյ Լավրովը չի խոսում հինգ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու մասին։

NewArmenia.am –ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ասաց, որ ադրբեջանական մամուլը չի կարող հավաստի աղբյուր հանդիսանալ․ «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը, իսկ այնտեղ  նման բան չկա»։

Սակայն տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ–ն կարող էր պաշտոնական հարցումով պարզաբանում ստանալ հանդիպման վերաբերյալ, հատկապես, երբ լրահոսի առանցքում ռազմավարական կարևորագույն գործընկերոջ արտաքին գործերի նախարարն է։ Իսկ մեր կողմից հապաղումը կարող է պարարտ հող հանդիսանալ դավադրությունների տեսությունների սիրահարների համար։

Ակնհայտ է, որ ադրբեջանական մամուլը տեղեկատվական հերթական գրոհն է սկսել՝ փորձելով աղավաղել Լավրով-Գաֆարովա հանդիպման բուն էությունը և բովանդակությունը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

Անի Գրիգորյան

Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին. ԱԳՆ

Նատա Հարությունյան

ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին