6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի ղեկավարությունը այսօր հրահրում է պատերազմ․ Արման Աբովյան
Այլ Լուրեր

Ադրբեջանի ղեկավարությունը այսօր հրահրում է պատերազմ․ Արման Աբովյան

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները և արտգործնախարարները շատ ակտիվ տեղեկատվական արշավներ են տանում այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ նոր ռազմական սադրանքների գնան և այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, որոնք մի կողմից մտահոգիչ են, մի կողմից էլ՝ մեզ համար զավեշտալի, բայց փաստում են, որ Ադրբեջանը ամենատարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ։ Մենք պետք է հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով պետք է ամեն տեղ բարձրացնենք այս հարցը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցության ակտիվ կամ պասիվ լինելու հետ։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ և բացի հրահրելուց՝ նա տանում է ակտիվ նախապատրաստական աշխատանքներ, օրինակ՝ երկու օր է պահեստազորայինների ակտիվ հավաք է ընթանում Ադրբեջանում, իսկ Թուրքիան էլ բացահայտ ցույց է տալիս, որ ինքն անմիջական մասնակիցն է այդ ողջ գործընթացի»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Այն, ինչ կարող է անել Ծառուկյանը, ոչ ոք չի կարող անել. միանշանակ է, որ այս պահին նա պետք է ազատության մեջ լինի․ Արման Աբովյան

Նատա Հարությունյան

Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ». Արման Աբովյան

Նատա Հարությունյան

Մի քանի ազերիներ փորձել են ավիրել Армянский дом խանութը. պատգամավոր

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին