7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108115.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ռազմական ուղղաթիռի կորուստը
Այլ Լուրեր

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ռազմական ուղղաթիռի կորուստը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ռազմական ուղղաթիռի, ինչպես նաև այլ կորուստներ ունի: Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռը խոցվել է Թերթերի ուղղությամբ, անձնակազմի անդամները ողջ են»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Ադրբեջանն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին