24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106899.2 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Ադրբեջանն ամիսներ շարունակ պատրաստվել է այս պատերազմին. Արցախի նախագահ
Այլ Լուրեր

Ադրբեջանն ամիսներ շարունակ պատրաստվել է այս պատերազմին. Արցախի նախագահ

Ադրբեջանի Հանրապետությունն ամիսներ շարունակ պատրաստվել է Արցախի դեմ լայնածավալ պատերազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է: Մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված հարձակողական տեխնիկան, իսկ իրենք տեղադրում են մեր պաշտպանական զենքերի լուսանկարները: Նրանք փորձել են առաջին հերթին վնասազերծել մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական օբյեկտները»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ այժմ կռվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժերի դեմ, իսկ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք

Նատա Հարությունյան

Վերջին տվյալներով ադրբեջանական կողմն ունի 6259 անձնակազմի կորուստ

Անի Գրիգորյան

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին