-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115683.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ադրբեջանն ու Թուրքիան մշակութային ուղղությամբ «նվաճում» են Արցախը. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ադրբեջանն ու Թուրքիան մշակութային ուղղությամբ «նվաճում» են Արցախը. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Պատերազմի հետևանքով ոչ միայն տարածքային և մարդկային կորուստներ ունեցանք, այլև մշակութային ժառանգության։ Թուրքը, որը դարեր շարունակ յուրացրել կամ ավերել է այլ ազգերի ստեղծած արժեքները, այսօր էլ անում է այն, ինչին սովոր է։

Արցախի Հանրապետության տարածքում են բազմաթիվ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, որոնց մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Դրանք վտանգված են, քանի որ ագրեսոր պետությունը չի էլ պատրաստվում երաշխավորել դրանց պահպանությունը։

Արդեն իսկ համացանցում նկարներ կան, թե ինչպիսի բարբարոսությամբ են պղծում և ավիրում մեր հուշարձաններն ու եկեղեցիները։ Ամենավերջին դեպքը վերաբերում էր չքնած Շուշիի Կանաչ ժամ եկեղեցուն, որի գմբեթներն արդեն խոնարհված են։

Արցախի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով հետաքրքրված են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և մշակութային, հանրային գործիչներ, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչպես նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի մտավորականները։ Մինչ աշխարհն արթնանում է երկամսյա թմբիրից և փորձում փրկել այն, ինչ հնարավոր է, Ադրբեջանն ու Թուրքիան հստակ և հետևողական քայլերով մշակութային ուղղությամբ նույնպես նվաճում են Արցախը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին