7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ադրբեջանն օգտագործել է մարդասիրական իրավունքով արգելված կասետային ռումբեր. Արցախի ՄԻՊ
Այլ Լուրեր

Ադրբեջանն օգտագործել է մարդասիրական իրավունքով արգելված կասետային ռումբեր. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներ և մեթոդաբանություն է կիրառելու փաստերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Բեգլարյանն ասաց, որ ՄԻՊ-ը փաստահավաք գործունեության ընթացքում հայտնաբերել է կասետային հրթիռներ:

«Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով: Որոշ դեպքերում վիրավորումները արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա եղել չպայթած կասետային զենքեր` ներառյալ բավականին մեծ չափով Ստեփանակերտում, ինչը լրացուցիչ երկարաժամկետ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նմանատիպ Հոդվածներ

Հիմքեր չունեմ հավատալու, որ ունենք ավելի քան 600 գերի․ Արցախի ՄԻՊ

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի երկրորդ զեկույցը

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին