15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Ադրբեջանում առաջացած տնտեսական խնդիրներն արցախյան հարցում կոշտացրել են նրանց հռետորաբանությունը․ Տաթևիկ Հայրապետյան
Հարցազրույցներ

Ադրբեջանում առաջացած տնտեսական խնդիրներն արցախյան հարցում կոշտացրել են նրանց հռետորաբանությունը․ Տաթևիկ Հայրապետյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանում սոցիալական դժգոհություն կա, որն արտահայտվում է ակցիաներով և այլն։ Ի՞նչ եք կարծում՝ այն կդառնա սոցիալական դժգոհության ալիք, որը կանհանգստացնի Ալիևի իշխանությանը։

— Այս փուլում ինչ-որ առանձին կետերից լսվում է սոցիալական բողոքի մասին, օրինակ՝ ապրիլի վերջին փակվել է 2 բանկ ու այդ բանկերի բոլոր աշխատողները բողոքում են։ Ես, հետևելով իրադարձություններին, հասկանում եմ, որ դրանք հակաիշխանական չեն ու ավելի շատ սոցիալական են, ավելին՝ խնդրում են իշխանություններին, որ աջակցեն իրենց ու միայնակ չթողնեն այս իրավիճակում։ Միևնույն ժամանակ որոշ շրջաններում էլ նկատվում են դժգոհություններ, սոցցանցերում նշվում է, որ այն օգնությունը, որը նախատեսվում էր հատկացնել Ադրբեջանի քաղաքացիներին այս ճգնաժամը հաղթահարելու համար, շատ քաղաքացիներ չեն կարողանում ստանալ, քանի որ շատերը մերժվում են այդ օգնությունը ստանալու գործընթացի ժամանակ։ Դժգոհությունը կետային բնույթ է կրում ու մեծ սոցիալական շարժում չի նկատվում այս պահին։ Սրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները բողոքի ալիքը մեղմելու համար պաշտոնանկություններ են անում, ձերբակալություններ են լինում։ Կարծում եմ՝ նման քայլերով ցանկանում են ցույց տալ, թե իրենք բարեփոխումներ են իրականացնում ու ժողովրդի դժգոհության կարիքը չկա։

— Նավթի գները համաշխարհային շուկայում ընկել են, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավի վրա։ Նավի գների տատանումներն արդեն թողել են իրենց ազդեցությունը նրանց տնտեսության վրա, ինչ խնդիրների առաջ կկանգնեն։

— Բնականաբար կա, քանի որ Ադրբեջանը մեծապես կախված է նավթային սեկտորից։ Նավթի գների տատանումներին գումարվում են նաև համաճակարկի հետևանքով առաջացած իրավիճակը, իսկ այս ամենն, իհարկե, անամասն չի թողնի Ադրբեջանի տնտեսությանը։ Առաջացած տնտեսական խնդիրներին, բնականաբար, ավելի ստույգ գնահատական կարող են տալ տնտեսագետները, բայց այս ամենի ազդեցությունը նկատվում է նաև քաղաքականության մեջ՝ այդ թվում նաև արցախյաի հարցի։ Վերջին շրջանում Ադրբեջանի հայտարարություններում հստակ կոշտություն կա, շատացել են պատերազմի սպառնալիքները, սա որոշակիորեն կապված է այս տնտեսական խնդիրների հետ, որոնք կան երկրի ներսում։

— Ադրբեջանը միշտ արցախյան հիմնախնդիրն օգտագործել  է  քաղաքացիների ուշադրությունը ներքին  խնդիրներից շեղելու համար։ Հնարավո՞ր է՝ հիմա էլ  հայ-ադբեջանական շփման գծում լարվածություն ստեղծեն, որպեսզի սոցիալական դժգոհության ալիք չբարձրանա։

— Ըստ Էության՝ ներքաղաքական, տնտեսական խնդիրներ այլ կողմ ուղղորդելու համար, այո,  Ադրբեջանի իշխանությունները միշտ էլ օգտագործել են Արցախի գործոնը։ 2016 թ․-ին էլ մեզ հայտնի էր Ադրբեջանի ներքին իրավիճակը, տնտեսական վիճակը, գիտենք՝ ինչ իրավիճակ էր ստեղծվել, որ գնաց նման քայլի։ Չգիտեմ՝ այս փուլում նման կերպ գործելն աշխատող կլինի, քանի որ հիմա իրավիճակն այլ է՝ թե՛ միջազգային առումով, թե՛ ՀՀ-ում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանությունները  կգնան նման ռիսկի, առնվազն նման լայնամասշտաբ սադրանքների տեսանկյունից։ Սակայն, իհարկե, նրանց պարագայում ոչինչ բացառել հնարավոր չէ։

— Ադրբեջանի նավթադոլարներն իրենց մեծ դերն են ունեցել նաև Ադրբեջանի  լոբբիստական գործունեության մեջ։ Հնարավո՞ր է, որ այս ոլորտին տրամադրվող գումարները փոքր-ինչ կրճատվեն՝ հաշվի առնելով առկա տնեսական խնդիրները։

— Չենք կարող ասել, թե իրենք ինչպես կվերաբաշխեն գումարներ։ Բայց պետք է նշեմ, որ նույն լոբբիստական կազմակերպությունների հետ՝ կոնոնավիրուսի համավարակով պայմանավորված, իրավաիճակն այլ է ու փաստացի սահմանափակումներ է բերում։ Վերաբաշխումները դժվար է կանխատեսել, բայց իրենք իրենց քարոզչությանը համար մշտապես մեծ գումարներ են ծախսել, չեմ կարծում, որ այս ոլորտում կգնան կտրուկ կրճատումների։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Եթե միջազգային հանրությունը չդատապարտի Ադրբեջանին, վաղը մեղսակից են դառնալու․ Տաթևիկ Հայրապետյան

Ani Grigoryan

Շուշիի ազատագրումը շրջադարաձային նշանակություն ունեցավ հետագա գործընթացների համար. պատգամավոր

Սերինե

Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր համագործակցության հարթակներ են ստեղծվել, որոնք շուտով ավելի առարկայական կլինեն․ Տ․ Հայրապետյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին