30 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Ադրբեջանում բոլորը բոլորին կասկածում են
Գլխավոր Նորություններ

Ադրբեջանում բոլորը բոլորին կասկածում են

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչպես նաև բլոգերներն ու սոցիալական կայքերը լցված են այնպիսի տեղեկատվությամբ, որ գեներալ–մայոր Փոլադ Հաշիմովը ոչ թե հայկական ուժերի կողմից է սպանվել, այլ Ադրբեջանի ղեկավարությունն է նրան ոչնչացրել՝ լուծելու համար ներքաղաքական խնդիրներ։ Մասնավորապես, վերջինիս սպանության մեջ մեղադրում են Իլհամ Ալիևին, ինչպես նաև Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովին, որի հավանական փոխարինողը կարող էր լինել Փոլադ Հաշիմովը։

Հրապարակվում են նյութեր և տեսաերիզներ, որտեղ ադրբեջանցիները հստակ նշում են, որ գեներալի գտնվելու կոորդինատները դավաճանաբար հայկական կողմին տրամադրվել են Ադրբեջանի ղեկավարություն կողմից, որպեսզի ազատվեն այդպիսի «ազնիվ և հայրենասեր մարդուց»։ Նրանք տրամաբանական հարց  են բարձրացնում, թե ինչպես եղավ, որ ամբողջ հակամարտության 30 տարում ոչ մի գեներալ ոչ մի կողմից չզոհվեց, իսկ մեկ օրում հայկական կողմը կարողացավ գեներալ ու գնդապետ ոչնչացնել։

Ադրբեջանցիներին տարակուսելի է թվում, որ Հայաստանը, չլինելով ԱՄՆ–ի պես գերհզոր երկիր, կարողացավ դրոնով գեներալ սպանել, նկատի ունենալուվ Իրանի գեներալ Սոլեյմանիի սպանությունը: Նաև հարց է առաջանում, որ եթե այդքան հզոր զինված ուժեր ունի Հայաստանը, ապա ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորներին ուղարկում 100 տոկոսանոց մահվան՝ հասարակությանը խաբելով, որ իբր Հայատսանը այնքան է թուլացել, որ մեկ օրում ադրբեջանցիները կարող են գրավել Երևանը։ Նրանց պնդումներով, եթե մեկ օրում գրավող էին, ապա ինչպե՞ս է ստացվում, որ օր–օրի մեծանում է Շահիդների պուրակը, ու որևէ սանտիմետրով չի մեծանում Ադրբեջանի տարածքը։

Հասարակության մեջ նաև զայրույթ է առաջացրել այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն արհամարհեց ներկա գտնվել իր երկրի համար զոհված հերոսների թաղմանը, այլ նաև արժանի չհամարեց վերջիններիս թաղել Շահիդների պուրակում։ 

Փաստացի ադրբեջանական սոցիալական կայքերը ոչ միայն ԱԳՆ–ում դավաճաններ են որոնում, այլ նաև ՊՆ–ում, ինչը կարող է մոտ ժամանակներս բերել ադրբեջանական զինված ուժերում կադրային լուրջ փոփոխությունների։

Հղումում ադրբեջանական բլոգերի և դիվանագետի պնդումերն են ադրբեջանցի գեներալի սպանության հետ կապված ադրբեջանական հետքի «հստակ» նշումներով։

Տեսանյութերը այստեղ և այստեղ:

Նմանատիպ Հոդվածներ

Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

Նատա Հարությունյան

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ․Ռազմինֆո

Անի Գրիգորյան

Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը. վարկածը սրտի անբավարարությունն է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին