-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ադրբեջանցիները գրում են գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվում է «Ադրբեջանի ազգային հերոս», ապրիլյան պատերազմի մասնակից գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի (Şükür Nəriman oğlu Həmidov) սպանվելու լուրը։ Տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանական «պաշտոնական գծի մեջ» աշխատող էջերը։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։

Գրառումներում նշվում է, որ Համիդովը սպանվել է «Ղուբաթլուի ուղղությամբ» ընթացող մարտերում։

Նշենք, որ Համիդովն «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է ստացել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ նա դեռ փոխգնդապետ էր և Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի 706-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։ Նշվում էր, որ Համիդովը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել էր։

Այս մասին հայտնում է razm.info-ն:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է Արցախ բեռներ տեղափոխելու համար երկաթուղային տրանսպորտ գործադրելու հարցը

Նատա Հարությունյան

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև. ՀՀ ՊՆ

Նատա Հարությունյան

Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին