-4 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115568 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Ադրբեջանցի ռազմագերու խոստովանությունը կպավ նշանակետին. Թուրքիան ու Ադրբեջանն արձագանքում են
Այլ Լուրեր

Ադրբեջանցի ռազմագերու խոստովանությունը կպավ նշանակետին. Թուրքիան ու Ադրբեջանն արձագանքում են

Օրերս Հայաստանում լայն տարածում գտավ ադրբեջանցի ռազմագերու այն խոստովանության տեսանյութը, որտեղ ռազմագերին պատմում էր ադրբեջանական բանակում թուրք ռազմական փորձագետների ներգրավման մասին: Ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել էր, որ Արցախի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարները գործում են բացառապես թուրք ռազմական մասնագետների հրահանգներով:

Այս տեսանյութն ակնհայտ դիպավ նշանակետին, քանի որ կարճ ժամանակ անց ադրբեջանական մամուլում հրապարակվեց հայ գերու` իբր խոստովանական տեսանյութը: Ադրբեջանի կողմից պատրաստված տեսանյութում ռազմագերի, Արթիկի բնակիչ Ալբերտ Միքայելյանը պատմում է իր ժամկետային զինվորական ծառայության մասին: Հայ ռազմագերին իր խոսքում նշում է, որ Մարտունի քաղաքում զինվորական ծառայության ժամանակ զորամասում կային 1500 հոգի և ժամկետային, և պայմանագրային ծառայողներ, բայց ամենահետաքրքրականն այն է, որ Ալբերտ Միքայելյանը խոսում է նաև ինչ-որ քուրդ վարձկանների մասին, որոնք իբր այդ 1500 հոգու կազմում էին, ծանոթանում էին Արցախի տեղանքին, իբր կազմված էին 10-15 հոգանոց ջոկատներով, խոսում էին իրենց լեզվով, և իբր ամսական վարձատրվում էին 600 ԱՄՆ դոլար ու պատրաստվում էին կռվի:

Տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջ բերում, թե ինչպես 19-ամյա անփորձ պարզապես ժամկետային ծառայության մեկնած տղան պետք է իմանար ենթադրյալ քուրդ վարձկանների կամ նրանց վարձատրության չափի մասին:  Եվ այն արտահայտությունը, որ հայկական զինվորական սոտրաբաժանումում իբր եղել են քուրդ վարձկաններ և խոսել են իրենց լեզվով` արդեն խոսում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանին հակահարված ուղղել`մեղադրելով իբր արտերկրից վարձկաններ բերելու և նախապես պատերազմին պատրաստվելու համար: Եվ այս ամենը արվում է բնականաբար ի պատասխան այն  հրապարակված բազմաթիվ փաստերի և գերտերությունների այն արձագանքներին, որ Էրդողանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար վարձկաններ է ներգրավել:

Գաղտնիք չէ նաև, որ թուրք-քրդական բախումները տարիների պատմություն ունեն` ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում և զարմանալի չէ, որ Ադրբեջանի ձեռքով Թուրքիան պատասխան հարված է փորձում հասցնել` թիրախավորելով նաև քրդերին: Սակայն առնվազն ծիծաղելի է, որ երկու պետություններն էլ ընդամնեը կարող են այդ հարվածն ուղղել անօգնական գերու համար իրենց կողմից գրված բառերով:

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողություներն սկսվել են դեռևս սեպտեմբերի 27-ից, և այս ժամանակահատվածում Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտարնկատառումներով համաձայնեցված հոկտեմբերի 10-ի և նույն ամսվա 18-ի հրադադարների մասին որոշումները:

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին