-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116108.8 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Ազատության հրապարակում հանրահավաքներ, երթեր անելով՝ իշխող քաղաքական ուժերը հրաժարական չեն տվել. քաղաքագետ
Այլ Լուրեր

Ազատության հրապարակում հանրահավաքներ, երթեր անելով՝ իշխող քաղաքական ուժերը հրաժարական չեն տվել. քաղաքագետ

New Armenia. am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բադալյանը։

-Պարո՛ն Բադալյան, իշխանական թիմում տիրող վիճակը ինչպե՞ս եք գնահատում։ Թիմը լքելն այս պահին առնետավա՞զք է, պատասխանատվությունից խուսափելու միջո՞ց։

-Հավանաբար այդ մարդկանց մոտ արժանապատվության և արժեքների հարց է առաջացել, որովհետև, երբ 2018 թվականին խմբակցությունը եկավ Ազգային ժողով, եկան՝ որպես նախկին արժեհամակարգը մերժող, նոր արժեհամակարգ ստեղծող քաղաքական թիմ, բայց այսօր տեսնում են, որ իրենց քաղաքական ղեկավարը ոչնչով չի տարբերվում Հայաստանը կառավարած նախկին ղեկավարներից և կյանքի է կոչում նախկինների ձևավորած արժեհամակարգը, որի դեմ իրենք պայքարում էին։ Այստեղ հարց է առաջանում, կամ դու արժեքային համակարգով տարբերվում ես նրանցից և հայտարարում ես դրա մասին, կամ մնում ես իշխող քաղաքական ուժի մեջ, ցույց տալով, որ քո պայքարը ընդամենը պարգևավճար ստանալու համար էր։ Արցախի հարցը ևս այդ արժեհամակարգի մեջ էր մտնում։ Ինչ վերաբերում է կառավարության անդամներին՝ այո՛, Արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց, որովհետև իր մամուլի խոսնակի միջոցով տարածեց տեղեկություն, որն ամբողջովին հակասում է վարչապետի ասածին, մասնավորապես՝ նշելով, որ բանակցային գործընթացի և ոչ մի փուլում Շուշին հանձնելու հարց չի եղել, իսկ վարչապետը հակառակն էր ասում, այսինքն՝ արտգործնախարարը հրապարակային հերքեց վարչապետի ասածը, բնականաբար, դրանից հետո նա չէր կարող այդ պաշտոնում աշխատել։

-Ճի՞շտ է մանդատները վայր դնել, թե՞ շարունակել գործունեությունը անկախ պատգամավորի կարգավիճակով։

-Կարծում եմ, ճիշտը որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակելն է, որովհետև երբ մանդատը դնում ես, գալիս է հաջորդը և հավատարմության երդում է տալիս վարչապետին, այսինքն՝ անիմաստ է դառնում մանդատի վայր դնելը։

-Իսկ սա ինչո՞վ եք բացատրում։

-Տարբեր պատճառներ կան, գուցե ոմանք, որ ուզեցել են խմբակցությունից դուրս գալ, նրանց կոմպրոմատներ են ներկայացրել և ստիպել մանդատը վայր դնել։

-Հետևելով Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ ինչ եք կարծում, նա հրաժարական կտա՞։

-Կախված է հասարակության աշխատանքից, եթե ուժեղ ճնշում գործադրի իշխող քաղաքական ուժի վրա և թիմում խժդժություն առաջանա, վարչապետը կհեռացվի պաշտոնից։

-Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը կարո՞ղ են ազդել հասարակության վրա, որ վերջինս ճնշում գործադրի իշխանության վրա։

-Կախված է նրանից, թե այդ ուժերը պայքարի ինչ ռազմավարություն կընտրեն, որովհետև երեսուն տարի շարունակ ցույց են տվել, որ միայն Ազատության հրապարակում հանրահավաքներ, երթեր անելով իշխող քաղաքական ուժերը հրաժարական չեն տվել։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ի երկրորդ քայլը կլինի ադ տարածաշրջանի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տալը․ քաղաքագետների դիտարկումներն Արցախի կարգավիճակի հարցում

Սերինե

Պարզ դարձավ, որ երկու կողմի դիրքորոշումները չունեն հատման կետ, այդ կետը կերևա, երբ ռեսուրսները սպառվեն․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյան-Ալիև հարցազրույցի մասին

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարևոր է, այլ երկրների կողմից՝ նշանակություն չունի․ Արմեն Բադալյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին