Գլխավոր » Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին
Քաղաքականություն

Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները խորհրդարանի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ էին առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմիցորպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 15 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Էդգար Շաթիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 96 կողմ, 6 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Նարեկ Համբարձումյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 71 կողմ, 31 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 90 կողմ, 12 դեմ ձայներով:

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որպես թեկնածու առաջադրված Արամայիս Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրվել 85 կողմ, 16 դեմ ձայներով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին