12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան
Այլ Լուրեր

Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին:

Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին:

«Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա տարիներին իր առաջարկած ծրագրերն իրականացնել մեզ համար կարևոր մշակութային հաստատությունում: Վստահ եմ, որ նախարարության և մրցույթին մասնակցած մեր գործընկերների աջակցությամբ տիկին Թորոյանը կյանքի կկոչի իր առաջարկած հետաքրքիր գաղափարները»,- նշել է Ա.Հարությունյանը:

Նախարարը նշել է, որ թանգարանի նմուշները պետք է հավուր պատշաճի ներկայացվեն հանրությանը: «Թանգարանում ունենք ժողովրդական արվեստի գանձեր, որոնք հասանելի չեն մեր հանրությանը: Այդ ամենի հանրահռչակումն է, որ բարձրացնում է ազգային գիտակցությունը, և դա պետք է արվի նաև 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիական գործիքներով: Դպրոցական աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել աշակերտներին, քանի որ Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության գործողությունները հաջորդ տասնամյակներում հենց նրանք են իրականացնելու: Ռազմավարությունում ազգայինն անցնում է կարմիր թելով, ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով: Որևէ մշակութային հաստատություն ես այլևս չեմ պատկերացնում առանց կրթության: Նախարարությունների միավորումը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետև մենք չենք պատկերացնում մշակույթն առանց կրթության և կրթությունը՝ առանց մշակույթի»,-նշել է նախարարը:
Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել թանգարանի արդեն նախկին տնօրեն Հովիկ Հովեյանին վերջին տարիներին իրականացրած աշխատանքի համար. «Վստահ եմ` այն լավագույն ավանդույթները, որ եղել են թանգարանում և նաև Ձեր կառավարման տարիներին ներդրվել են, կշարունակվեն և լավ հիմք կհանդիսանան այս հաստատության հետագա զարգացման համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել թանգարանի աշխատակիցներին և վստահություն հայտնել, որ նրանք կաջակցեն նոր տնօրենին՝ իր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, քանի որ դրանք կարող են իրագործվել միայն, եթե կա անձնակազմի աջակցությունը և ըմբռնումը»,-ասել նախարարը:

Հովիկ Հովեյանն իր հերթին հաջողություն է մաղթել նորընտիր տնօրենին՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի հետաքրքիր և ինքնատիպ հաստատություն հանդիսացող թանգարանում ձևավորված լավագույն ավանդույթները:

Նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքերով, թանգարանն ունի հսկայական ռեսուրս, որն օգտագործելով՝ կարելի է մեր մշակութային արժեքները հանրահռչակել ամբողջ աշխարհում: «Հուսով եմ, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից կդառնա մեր ընդհանուր նպատակների և գաղափարների կրողը և կունենա ընդհանուր երազանք»,-եզրափակել է Լ. Թորոյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի իշխանությունները որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Արցախի նախագահի կողմից արված դիտարկումները տեղավորվում են ՌԴ նախագահի կողմից հնչեցված հայտարարությունների համատեքստում. քաղաքագետ

Սերինե

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից. Արայիկ Հարությունյանի կոչը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին