15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Ազնավուրի տղան անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` առաջարկելով անվանափոխել օդանավակայանը հոր անունով․ Բաբայան (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

Ազնավուրի տղան անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` առաջարկելով անվանափոխել օդանավակայանը հոր անունով․ Բաբայան (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն անվանափոխելու հարցը համարում եմ ավելորդ խոսակցություն»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հ․Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

 «Լսել եմ փաստարկներ, երբ մարդիկ բացում են օդանավակայանների ցուցակ և տեսնում են «Զվարթնոց» է գրված՝ միանգամից ցանկություն է առաջանում այցելել այդ երկիր։ Ես կուզենայի, իհարկե, որ մեր երկիր մարդիկ ուզենան այցելել մեր ուրիշ արժանիքների համար, այլ ոչ թե միայն օդանավակայանի անվանումով»,- նշեց նա։

Ռուբեն Բաբայանն այնուամենայնիվ այն տեսակետը հայտնեց, որ մեր երկիրը բոլոր դեպքերում, դեռ չի ավարտել անվանափոխությունների շարքը։ Նա ընդգծեց, որ դեռևս երկու տարի առաջ, և հիմա էլ առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել Շառլ Ազնավուրի անունով, և այն փորձել դարձնել ազնավուրական փողոց․ «Շատ քչերը գիտեն, թե ով է եղել Ամիրյանը և ասեմ, որ Ամիրյանը որևէ կապ չի ունեցել ոչ Հայստանի հետ, ոչ մեր ժողովրդի հետ»։

Տիկնիկային թատրոնի ղեկավարը կարծում է, որ Նիկոլա Ազնավուրն անհարմար դրության մեջ դրեց և կառավարությանը, և ինքն իրեն, երբ հայտնեց Ազնավուր ընտանիքի դիրքորոշումը՝ օդանավակայանն անվանափոխելու հարցում՝ նշելով, որ լավագույն տարբերակ է նոր և հին անունների զուգակցումը․ «Ազնավուրը լինելով մեծագույն երևույթ,  այն ամենն ինչը կապվում է նրա անվան հետ միանգամից այդ մեծ երևույթի մի մասը տեղափոխվում է՝ լինի դա իր տղան, թե այլ բարեկամ։ Այս պարագայում պետք է շատ նուրբ լինել։ Ազնավուրի տղան մի քիչ անհարմար դրության մեջ դրեց և կառավարությանը, և ինքն իրեն, որովհետև Շառլի տղայի այդ առաջարկը դիտվում է որպես հետք՝ մեծն հայրենասերից եկող, և դա  մերժելը զուտ մարդկային տեսակետից անհարմար դրության մեջ է դնելու նրանց, ովքեր պետք է մերժեն»։

Ռուբեն Բաբայանն անդրադառնալով ազատ արվեստին՝ ասաց, որ յուրաքանչյուր պետության առջև դրվում է մի շատ կարևոր խնդիր՝ համապատասխանել ժամանակի պահանջներին, հետ չընկնել, և ընդգծեց, որ իր կարծիքով մեր հասարակության մեջ դեռ չի անցկացվել, այսպես ասած, լուսավորչական աշխատանք, որպեսզի կարողանանք տարբերակել ինչ է նշանակում գաղութ, և ինչ է նշանակում պետություն։

«Պետությունը մտնում է որոշակի հարաբերությունների մեջ ամբողջ աշխարհի հետ, վերցնում է իր վրա պարտավորություններ յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ անկախ իր ազգային ու կրոնական պատկանելիությունից ու տարբերվող հայացքներից,  իսկ գաղութը ունի խնդիր՝ ուրիշ պետության կազմում պահպանել իր ազգային նկարագիրը՝ դա արվում է դպրոցով, եկեղեցիով և այլն։ Բոլոր գաղութները դատապարտված են, միայն պետությունն է կայուն, որը կարողանում է պահպանել ժողովրդի ազգային ինքնությունը և դրա համար հատուկ միջոցներ՝ արգելափակելով ազատ հոսքը, ազատ խոսքի արտահայտությունը՝ պետք չի, որովհետև տվյալ դեպքում պարզապես կգնան այստեղից մարդիկ, որոնք ուզում են ազատ արտահայտվեն, առավել ևս մենք նման փորձ ունենք»,-նշեց թատրոնի ղեկավարը։

Վերադառնալով Շառլ Ազնավուրին՝ Բաբայանը շեշտեց, որ Ազնավուրը գաղութի ներկայացուցիչ չէր, նա ապրեց մեծացավ համաշխարհային արվեստի թոհուբոհի մեջ, այլ ոչ միայն ազգայինի։

«Վախերով ապրող մարդը՝ այ հիմա կոչնչանա մեր ազգային ինքնությունը, այ հիմա կբերեն սա կմտցնեն և այլն, իրականում ազատ չի լինում, իսկ եթե մարդը ազատ չէ, նա չի կարող կառուցել ազատ պետություն։ Ընդհանրապես ոչ ազատ մարդիկ չեն կարող որևէ բան արարել, նույնը քաղաքականության մեջ է»,-ասաց նա։

Տիկնիկային թատրոնի գլխավոր տնօրենն անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում տուգանված այն քաղաքացիներին որոնք չեն ենթարկվել պարետի ցուցումներին ընդգծեց, որ ի սկզբանե իրական վտանգը չտեսնելու երկկողմանի սխալ կար և պետության, և հասարակության կողմից․ «Իրականում սա պատերազմ է, որը ենթադրում է բոլոր կողմերից ուժերի մեծ մոբիլիզացում և ովքեր չեն ենթարկվում՝ պետք է պատժվեն շատ խիստ, բայց առաջին ենթարկվողը պետք է լինի հենց նա՝ ում տրված է իշխանությունը։ Լավագույն ուսուցումը սեփական օրինակն է»։

Մանրամասները՝ տեանյութում։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Թատրոնի կառավարման ձևը պետք է փոխվի. Ռուբեն Բաբայան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին