16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին: Երեկ ԱԺ նիստը թեժ էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացի իր վրդովմունքը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարատեսակ հարցադրումներով, նույնաբովանդակ խնդիրների մասին խոսեցին, առանց հստակ լուծումների բանալիները մատնանշելու առողջապահության նախարարից պահանջում էին աշխարհում կիրառվող ռապիդ թեսթեր:

Իշխանական պատգամավորները լուռ էին, ԱԺ ղեկավարությունը հանդարտեցնող տակտիկա էր բռնել, եւ այս խառնիճաղանջ ու հախուռն «արտակարգ» մթնոլորտում միակ շնորհակալությունը ԱԺ-ում բաժին հասավ Արայիկ Հարությունյանին ընդդիմադիր պատգամավոր Աննա Կոստանյանից՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար: Իսկ, ընդհանուր առմամբ, եթե բնութագրելու լինենք, պետք է նկատել, որ պատգամավորների հարցերը կրկնվում էին. այն, ինչ հարցնում էին արտակարգ դրություն հայտարարելու օրը հրավիրված նիստի ժամանակ, երեկ խմբագրված կամ վերախմբագրված էին հնչում»:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը հերքում է Երևանում Փաշինյանի հետ հանդիպում ունենալը. «Հրապարակ»

Սերինե

Համագործակցելու ենք բոլորի հետ, ովքեր կընդունեն մեր օրակարգը ու ևս մեկ պայման՝ Արցախը Հայաստան է և վերջ․ Արայիկ Հարությունյան

Աշխեն

Անվտանգություն, համաճարակ և տնտեսական աղետ, սրանք են մեր կարևորագույն խնդիրները․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին