28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91561.6 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ
Այլ Լուրեր

ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որը զետեղել է «Ֆեյսբուք»-ի էջում։

Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է. «1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին