30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90812.8 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ԱԺ նիստերին որևէ մեկը չի ներկայացել, որը նախապես իմացել է, որ ինքը վարակակիր է․ Լիլիթ Մակունց
Այլ Լուրեր

ԱԺ նիստերին որևէ մեկը չի ներկայացել, որը նախապես իմացել է, որ ինքը վարակակիր է․ Լիլիթ Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետև, ըստ էության, բոլորս կոնտակտավոր ենք, այդ թվում դուք՝ լրագրողները: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պատգամավորները չեն ինքնամեկուսանում՝ հաշվի առնելով,  որ կոնտակտավոր են։ Մակունցը վստահեցրեց, որ «իրենք զգոն են»։

«Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով, ձեռնարկվում են միջոցառումներ: Այն պատգամավորները, որոնք առավել շատ շփումների մեջ են՝ այդ թվում ես, ձեռնարկում ենք բոլոր քայլերը, որոնք բժիշկներն են ասում են մեզ»,- ասաց նա։

Մակունցը շեշտեց, որ ԱԺ-ում այն անձինք, որոնք վարակիր են, մեկուսացված են, իսկ նրանք, որոնք կոնտակտավոր են և հնարավոր է, որ ունենան ախտանշաններ, հանձնում են թեստեր․

«Եթե դրական  կլինի, բնականաբար, չեն գա: Ով ներկայացել է, ուրեմն ախտանշան չունի, կամ եթե ունեցել է, թեստ է հանձնել և բացասական է եղել»,-շարորնակեց Լիլիթ Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը,  թե իրենց խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Հայկ Սարգսյանը ներկայացել են ԱԺ նիստերին՝ իմանալով, որ վարակված են կորոնավիրուսով։

«Մեզ տեղյակ են պահել անմիջապես, երբ իմացել են, հետևաբար, նիստերի օրը որևէ մեկը չի ներկայացել, որը նախապես իմացել է, որ ինքը հնարավոր է, որ վարակակիր է»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

«Իմ քայլը»-ը կհանդիպի Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին