Գլխավոր » ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը
Իրավունք

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն նոյեմբերի 19-ի Ազգային ժողովի նիստում ընդունվեց 90 կողմ և 1 դեմ ձայնով:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝  առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին