25 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82400 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ-ի վերաբերյալ փոփոխությունների և հանրաքվեի որոշման ուժը կորցրած ճանաչելու հարցերը
Իրավունք

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ-ի վերաբերյալ փոփոխությունների և հանրաքվեի որոշման ուժը կորցրած ճանաչելու հարցերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված  «Սահմանադրական դատարանի սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ԱԺ պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ ԱԺ-ի 2020 թվականի փետրվարի վեցի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ-ի որոշման նախագծի հարցը։

Կանոնակարգ սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ-ի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով։

Հավելենք, որ վերը նշված օրենքների նախագծերից առաջին երկուսին դեմ քվեարկեց միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իսկ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները` ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այսօրվա արտահերթ նիստին չին մասնակցում, ինչի մասին դեռ երեկ ասել էին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն նորից արտահերթ նիստ կգումարի, որպեսզի նշված օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դրվեն քվեարկության։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին

Սերինե

Ազգային ժողովում ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ են

Սերինե

ՍԴ 3 դատավորի պաշտոնավորումը և Թովմասյանի նախագահությունը դադարեցվել է. ԱԺ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին