Գլխավոր » ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը
Քաղաքականություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ստուգումների կազմակերպման օրենքում փոփոխությունների օրինագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան է ներկայացրել ՀՀ կառավարությունը:

Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն էր ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ, նշելով, որ այն բխում է հանրության շահերից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին