23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99113.6 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները (ուղիղ)
Այլ Լուրեր

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները (ուղիղ)

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել հայրության նպաստ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առնչվում է զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանը և մի շարք այլ օրինագծեր:

Պատգամավորները կքննարկեն նաև «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

Նատա Հարությունյան

Խորհրդարանական ճեպազրույցներ ԱԺ-ում. ուղիղ

Նատա Հարությունյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների ծախսերի հայտարարագրում նախատեսող նախագիծը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին