10 C
Yerevan
2 Ապրիլի, 2020
52041 By Google Analytics
Գլխավոր » ԱԺ-ն քննարկում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարելու հարցը
Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարելու հարցը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարել:

Օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Մենք առաջարկում ենք Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո գյուղը և Անտառաշեն գյուղը` որպես բնակավայրեր: Իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը: Այս միավորման արդյունքում կունենանք երկու միավորված համայնքներ` թվարկված նախկին համայնքների փոխարեն: Դրանք միավորված համայնքների մեջ կընդգրկվեն բնակավայրի կարգվիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով և կարգավորումներով հանդերձ»,-ասաց Տերտերյանը:

Առաջարկվում է նաև խմբագրել Տեղական ինքնակառավարման մասին օրենքը: Եվ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայնքների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամարվեն դադարեցված:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե համայնքների խոշորացման գործընթացի համար համայնքների բնակիչների ձայնն արդյոք լսելի դարձե՞լ է, արդյոք եղե՞լ են տեղական հանրաքվեներ այդ հարցով, ի պատասխան Տերտերյանն ասաց, որ տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահանված կարգով  համայնքների կողմից չեն նախաձեռնվել: Սակայն նա վստահեցրեց, որ մի շարք հանդիպումներ են  ունեցել համայնքների բնակիչների և ղեկավարների հետ: Իսկ հետո ԱԺ-ում այդ թեմայով ներկայացուցչական լսումներ են կայացել, և բոլոր հարցերը քննարկվել են: Նա հիշեցրեց, որ եթե նույնիսկ հանրաքվեներ լինեին, ապա օրենքով դրանց արդյունքները կկրեին զուտ խորհրդատվական բնույթ:

Նմանատիպ Հոդվածներ

Լոռու մարզի դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1մլրդ դրամի վնաս

Diana Amirkhanyan

Լոռու մարզում պետական անտառային հողերի վրա ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրգործ

Աշխեն

Քայլեր են ձեռնարկվել էներգետիկ անվտանգության գոտիներում բնակվողների անվտանգության ապահովման նպատակով

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին