-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115923.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության իրավիճակում հարկային ու վարկային պարտավորությունների մասին նախագծերը
Այլ Լուրեր

ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության իրավիճակում հարկային ու վարկային պարտավորությունների մասին նախագծերը

Երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված ԱԺ-ն այսօր` հոկտեմբերի 21-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվելու է  «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» և «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագծերի բովանդակությունը, նշեց, որ առաջին նախագծով առաջարկվում է հնրավորութուն ընձեռել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց, որպեսզի նրանց կողմից ներմուծվող և հումանիտար, առողջապահական կամ ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ:

Անդրադառնալով երկրորդ նախագծին՝ Արման Պողոսյանն ասաց, որ «Հարկային օրենսգրքում» առաջարկվող լրացումները հետևյալ բովանդակության են` «Առաջարկվում է հնարավորություն ընձեռել բանկերին և վարկային կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան առանց  հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները»:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով

Նատա Հարությունյան

ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)

Անի Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխան (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին