24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ԱԺ պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի և համոզմունքների համաձայն. Մակունց
Այլ Լուրեր

ԱԺ պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի և համոզմունքների համաձայն. Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Երեկ խմբակցությունը, ուսումնասիրելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև այսօր հետևելով դատախազի ելույթին, քննարկումներին, հարց ու պատասխանին, պատգամավորներն իրենց խղճի և մտքի համոզմունքով փակ քվեարկության ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքն՝ ինչպես միշտ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի կոչման և առաքելության սկզբունքով»,-այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցն, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է պատգամավոր Սասուն Միքայելյանը բացակա, հիշատակեց, որ Սասուն Միքայելյանը դեռևս նախորդ քառօրյային ներկա չի եղել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ այս քվեարկության իմաստն այն է, թե արդյոք ԱԺ-ն համաձա՞յն է, որ իրավապահ մարմնին հնարավորություն տրվի լիարժեք քննություն իրականացնել, թե ոչ:

Ի պատասախան այն հարցին` քանի որ ընդդիմությունը չի մասնակցում քվեարկությանը, և միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են քվեարկելու, եթե դեմ քվեարկողներ լինեն`պատասխանատվության կենթարկվե՞ն` Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ ԱԺ պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի և համոզմունքների համաձայն:

Նշենք, որ մեկնարկել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը, որին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը։

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

«Իմ քայլը»-ը կհանդիպի Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին