30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82428.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով
Սոցիալական

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին:

«Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, մի փոքր էլ ծանր շնչառություն եմ ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել»,- ասաց Ստեփանյանը:

Պատգամավորը նշեց, որ չգիտի, թե որտեղից է վարակվել:

«Գաղափար չունեմ, թե որտեղից եմ վարակվել: Հունիսի 21-ին` կիրակի օրը, գտնվել եմ Հրազդան քաղաքում, այցելել եմ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ մոտ 22 ընտանիք: Խոսել եմ ծնողների հետ, հասկանալու համար, թե այս ընթացքում ինչ խնդիրներ ունեն, ցերեկային խնամքի կենտրոններն ինչ են անում: 22 ընտանիք մտել և դուրս եմ եկել, մեքենա չունեմ, օգտվում եմ տաքսիներից, խանութ եմ մտնում-դուրս գալիս, Ազգային ժողովում եմ լինում, այնպես որ վարակի հնարավոր աղբյուրի մասին որևէ բան ասել չեմ կարող»,- նշեց նա:

Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ այսօր իրեն արդեն համեմատաբար ավելի լավ է զգում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին