24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը
Այլ Լուրեր

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու նրա դուստրը հաղթահարել են կորոնավիրուսը: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

»Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,- գրել է Վարդանյանը:

Ավելի վաղ կորոնավիրուսը հաղթահարել էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Կորոնավիրուսով վարակված պատգամավորներ կան Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

Սերինե

Կարծում ենք՝ պետք է լինի ինստիտուցիոնալ փոփոխություն․ Ծովինար Վարդանյան

Diana Amirkhanyan

Ծովինար Վարդանյանը խորհրդավոր ծիծաղեց` հիշելով իր ամենալավ Ամանորը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին