15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ
Այլ Լուրեր

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ

Սեպտեմբերի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 131 հրդեհի, մեկ պայթյունի, երկու քարաթափման, մեկ տեղատարափ անձրևի, երկու կայծակի, 14 ինքնասպանության փորձի, 15 օձի հայտնաբերման դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 122 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել վեց քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: 

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, արձանագրվել է 7 մահ

Նատա Հարությունյան

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 22 մահ

Նատա Հարությունյան

ԱԻՆ-ը ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին