February 17, 2020
Գլխավոր » ԱԻ նախարարության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին. փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով
Այլ Լուրեր

ԱԻ նախարարության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին. փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն, փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:

Փետրվարի 13-ի ժամը 09:00-ից փետրվարի 14-ի ժամը 09:00-ն ՀՀ տարածքում տեղակայված հենակետերում ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացնող ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ.

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 տրանսպորտային միջոցի արգելափակման դեպք: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել տրանսպորտային միջոցը և օգնություն ցուցաբերվել 6 ուղևորի:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի մոտակայքում (Սարավան գյուղի մոտ) տեղակայված Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 ճանապարհատրանսպորտային պատահարի դեպք՝ շինանյութով բեռնված ԿամԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարների կողմից վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն մինչ Վայքի բժշկական կենտրոն հոսպիտալացումը: Վթարված ավտոմեքենայի հետագա հսկողությունը հանձնվել է դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել են արգելափակման դեպքեր: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերվել 65 ուղևորի:

Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի և Թորոսգյուղ-Վարդաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում տեղակայված հենակետերում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարների կողմից և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ:

ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է պահպանել զգոնություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:

 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին