24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը. Մակունց
Քաղաքականություն

Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը. Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ և գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։

Հիմա մի քանի դրույթով անդրադառնամ Ալիևի դիտարկումներին։

— Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։
— Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու և բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչև ամբողջությամբ չհամընկնող և հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով։
— Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիևը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիևին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունից։ Այս քայլով Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը։

Փաստացի, Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի»։

Նմանատիպ Հոդվածներ

Ալիևը չի ուզում խոստովանել, որ պարտվել է հայկական բանակին․ Արթուր Մարտիրոսյան

Սերինե

Հայկ Սարգսյանն իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ եղել է անզգուշություն․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային․ Լիլիթ Մակունց

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին