12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Ալիևը խուճապի մեջ է, մեր ՊՆ-ն հանցավոր լռություն է պահպանում․ ադրբեջանական ԶԼՄ-ի արձագանքն՝ իրենց իշխանության գործողություններին
Այլ Լուրեր

Ալիևը խուճապի մեջ է, մեր ՊՆ-ն հանցավոր լռություն է պահպանում․ ադրբեջանական ԶԼՄ-ի արձագանքն՝ իրենց իշխանության գործողություններին

Արցախ-Ադրբեջան հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով արդեն երկու օր է շարունակվում են լայնածավալ մարտական գործողությունները։ Մինչ հայկական կողմն իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում, Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերն ու ընդդիմադիրների գործունեությունը։ Սակայն ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներում դեռևս կարելի է գտնել քննադատություն՝ ուղղված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

 NewArmenia.am-ն “freeazerbaijan.info” լրատվամիջոցից առանձնացրել է մի քանի նման հոդվածներ։

«Ալիևը խուճապի մեջ է․ կորցնում ենք ազատագրած դիրքերը» վերնագրով հոդվածում ադրբեջանական լրատվամիջոցը մեղադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայկական բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ։

«Մեր տեղեկություններով՝ Պակիստանից զինյալներ են ժամանել Ադրբեջան։ Արաբական ու թուրքական բանակը մեզ հարկավոր է ավելի քան երբևէ։ Մեր բանակի մարտական հոգին լավ չէ, կամ էլ բարոյահոգեբանական առումով պատրաստ չէին, որ հայկական կողմը նման դիմադրություն ցույց կտա, բայց այս ամենի պատասխանատվությունը մեր քաղաքական ղեկավարությանն է։ Երբ զինվորներն անընդհատ լսում են, որ հայկական բանակում բարդակ է, սով է, «дедовщина» է և այլն, նրանք սխալ պատկերացում են ունենում հակառակորդի մասին։ Մենք երեկ պարտվել ենք մարտում․․․»,- գրել է լրատվամիջոցը։

Հրապարակման մեջ հեղինակը նկատել է, որ Ալիևն Անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել, որովհետև դեմքը փրկելու խնդիր ունի, քանի որ շտապել էր հայտարարել ազատագրված տարածքների մասին, որոնք հայերը կրկին հետ են վերցրել։

 «Հայերը հրապարակում են մեր կորուստները» վերնագրով հրապարակման մեջ հեղինակը քննադատում է ադրբեջանական իշխանություններին Ադրբեջանի կորուստները թաքցնելու մեջ։

«ՀՀ ՊՆ-ն հայտարել է, որ հայկական կողմն ունի 31 զոհ, 100-ից ավել վիրավոր, բնականաբար, այս թիվը կմեծանա։ Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Ինչպես միշտ մեր ՊՆ -ն հանցավոր լռություն է պահպանում՝ ասես հրաժարվելով իր կորուստներից, իսկ մեր կորուստները հակառակորդն է հրապարակում՝ ներկայացնելով տեսանյութեր, որտեղ մեր մահացած զինվորներն են։ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում մեր ռազմաքաղաքական ղեկավարություն, երբ թաքցնում է մահացածների թիվն ու անունները։ Մեր մայրերն արժանի՞ են, որ իրենց որդիների մահվան մասին այսքան դաժան կերպով իմանան»,- ասված է նյութում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին